Ասֆալտը պետք է իդեալական հարթության ու որակի լինի. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներից հետո ասֆալտապատման որակին։

«Ավետ Ավետիսյան փողոցում իրականացված աշխատանքներն իրապես ֆունդամենտալ էին։ Բայց այնուամենայնիվ ասֆալտի որակը, տեղ-տեղ, որտեղ կան դիտահորեր, ունենք խնդիրներ։

Երբ մեր կապալառուները այդ աշխատանքն անում են, պետք է հասկանան, որ այդ ծավալի աշխատանքից հետո ասֆալտապատումը պետք է լինի իդեալական։ Պարտադիր չէ, որ մենք մի քանի անգամ ասենք՝ ինչ-որ բան շտկեք, որովհետև ի սկզբանե մեր պահանջն է՝ այդ ծավալի աշխատանք անելուց վերջում, երբ վերջին կետերը պետք է դրվեն, իդեալական հարթության ու որակի ասֆալտն է»,- ասել է նա։

Ըստ քաղաքապետի՝ «Կիևյան կամուրջում ահռելի ծավալի գործ է արվում։ Բայց հանկարծ, եթե ասֆալտի մասով վերջում հարց ունեցանք, էլի գումար չենք տալու»։

Leave a comment