ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված որոշումը «քաղաքական բնույթ ունի»։
«Իսրայելի կառավարությունը փորձում է թաքցնել սեփական հանցագործությունները՝ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ քաղաքական որոշում ընդունելով։ Իսրայելի որոշումը քաղաքական է և անտեսում է պատմական ու իրավական փաստերը», — նշվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Թուրքիայից հայտարարում են, որ մտադիր են կանխել «Իսրայելի այն քաղաքականությունը, որը նպատակ ունի ապակայունացնել տարածաշրջանը», ինչպես նաև պատասխանատվության ենթարկել այն անձանց, ովքեր «մեղավոր են պաղեստինցի խաղաղ բնակչության դեմ կատարված հանցագործությունների համար»։