Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին․ Անահիտ Ավանեսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գրառումը․
Ցավով տեղեկացա բժիշկ, առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին։
Գնահատելի է նրա ավանդը վիրաբուժության զարգացման, առողջապահության կազմակերպման գործում:
Կիսում եմ հարազատների, գործընկերների և նրան ճանաչողների վիշտը: