Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1430-ի

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1430-ի

Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 1430-ի, իսկ վիրավորներինը՝ 3238-ի։ Այդ մասին հայտնել է երկրի Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը։

Նրա խոսքով՝ բոլոր վիրավորները ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն։ Իշխանությունները նաև հաշվառել են 3142 անօթևան մնացած ընտանիք, որոնց համար կազմակերպվել են ժամանակավոր կացարաններ և տրամադրվել անհրաժեշտ աջակցություն։

Ռոդրիգեսը նշել է, որ աղետի գոտիներում բժշկական անձնակազմն իրականացրել է ավելի քան 12 հազար արտագնա խորհրդատվություն, իսկ ավելի քան 5000 մարդ բուժօգնություն է ստացել առաջնային առողջապահական սքրինինգային կենտրոններում։

Փրկարարական աշխատանքներին միացել են նաև արտասահմանյան մասնագետներ։ Նրանց ընդհանուր թիվը հասել է 2242-ի։

Հիշեցնենք, որ չորեքշաբթի Վենեսուելայի հյուսիսային ափի մոտ մեկ րոպեից էլ պակաս տարբերությամբ տեղի էին ունեցել 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ։ Ամենամեծ վնասները կրել են Լա Գուայրա նահանգը և մայրաքաղաք Կարակասը։ Երկրում հայտարարվել է արտակարգ դրություն, իսկ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Leave a comment