ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News
Հայկական արտադրանքը սպանում են, Փաշինյանը երկար չի մնա, իր ընտրողներն են բունտ անելու, սարսափելի տնտեսական ճգնաժամ է սպասվում։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։
«ԵՄ-ն խոստանում է, որ կհանդիսանա արտահանման նոր ուղղություն, իսկ ո՞ր ապրանքն եք արտահանելու, 60 հազար ծաղիկից 10 հազարն է գնացել։ Վեց տարի նույն հարցն եմ տալիս, ասեք մեկ ապրանք, որ արտահանելու եք Թուրքիա, ձայն չկա, աննորմալություն է խոսել Թուրքիա գյուղատնտեսական ապրանք արտահանելու մասին։ Թուրքիան սուբսիդավորում է իր գյուղատնտեսներին, մենք նույնիսկ նախարարություն չունենք, ամիսներ առաջ Թուրքիան ՀՀ-ից արտահանվող ապրանքների մաքսատուրքերն ավելացրեց։ Խոսում են տնտեսական դիվերսիֆիկացիայի մասին, բայց երկրի անունների ու ապրանքացանկի մասին չեն խոսում, որովհետև ուզում են մեզ դնել Թուրքիայի տնտեսական տիրապետության տակ», – մեկնաբանեց Սարգսյանը:
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։