Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
Այսօր՝ հունիսի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:00-ի սահմաններում Mazda մակնիշի ավտոմեքենան Եղվարդի խճուղում՝ «Արմենիա» հեռուստաընկերության դիմաց, վրաերթի է ենթարկել հեծանվորդի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին քաղաքացիական ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Քննչական բաժինը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը ՀՀ նախկին ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի թոռն է։