Թրամփը չեղարկում է հնդկական ապրանքների վրա 25% մաքսատուրքը

Փետրվարի 7-ից Միացյալ Նահանգները կվերացնի Ռուսաստանից նավթի գնման համար հնդկական ապրանքների վրա սահմանված 25% մաքսատուրքը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է համապատասխան օրենքը:

Օրենքն ուժի մեջ կմտնի 2026 թվականի փետրվարի 7-ին, ժամը 12:01-ին (Երևանի ժամանակով 21:00): 

«Իմ կարծիքով, այս փոփոխությունը անհրաժեշտ և նպատակահարմար է ազգային արտակարգ իրավիճակը լուծելու համար», – նշել է Թրամփը՝ հավելելով, որ Հնդկաստանը «պարտավորվել է դադարեցնել Ռուսաստանի Դաշնությունից նավթի ուղղակի կամ անուղղակի ներմուծումը»։

Ըստ ԱՄՆ նախագահի՝ Հնդկաստանը հայտարարել է, որ էներգետիկ արտադրանք կգնի Միացյալ Նահանգներից, և որ վերջերս պայմանագիր է կնքել հաջորդ տասը տարիների ընթացքում պաշտպանական համագործակցություն ընդլայնելու մասին։

Leave a comment