Մահափորձի ենթարկված գեներալ Ալեքսեևը գիտակցության է եկել. ԶԼՄ

Բաժանորդագրվել

Անհայտ անձը երեկ Մոսկվայի Վոլոկոլամսկոյեում գտնվող շենքի նախասրահում մի քանի անգամ կրակել է գեներալի մեջքին և փախել դեպքի վայրից։

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Մահափորձի ենթարկված գեներալ–լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևը գիտակցության է եկել: Այս մասին հաղորդում է «Զվեզդան»՝ հղում անելով պատգամավոր Օլեգ Ցարևին։

Նրա խոսքով՝ գեներալն արդեն խոսում է։

Ալեքսեևը նախկինում վիրահատվել էր և անգիտակից վիճակում էր։

Հիշեցնենք` փետրվարի 6-ին անհայտ անձը Մոսկվայի Վոլոկոլամսկոյե մայրուղու շենքի նախասրահում մի քանի անգամ կրակել է գեներալի մեջքին և փախել դեպքի վայրից։ Հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի և զենքի անօրինական շրջանառության հոդվածներով։

2011 թվականից ի վեր Վլադիմիր Ալեքսեևը զբաղեցնում է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը։

Leave a comment