https://arm.sputniknews.ru/20260627/kievjan-kamrji-himnanvorvogman-hamar-456-mln-dram-ktsakhsvi-pashinjany-hetevel-e-ashkhatanqnerin-103923792.html
Կիևյան կամրջի հիմնանորոգման համար 456 մլն դրամ կծախսվի. Փաշինյանը հետևել է աշխատանքներին
Կիևյան կամրջի հիմնանորոգման համար 456 մլն դրամ կծախսվի. Փաշինյանը հետևել է աշխատանքներին
Sputnik Արմենիա
Կթարմացվեն կամրջի բազրիքները, արտաքին լուսավորության հաղորդալարերը կանցկացվեն ստորգետնյա ճանապարհով։ 27.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-27T15:00+0400
2026-06-27T15:00+0400
2026-06-27T15:00+0400
կիևյան կամուրջ
վերանորոգում
նիկոլ փաշինյան
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1b/103923005_0:87:1670:1026_1920x0_80_0_0_b21827fc66aa9c27ddfaef86001b7e68.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների համար համայնքային բյուջեից հատկացվել է 456 մլն դրամ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության լրատվական ծառայությունից։ Գործադիրը նաև հայտնել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի ուղեկցությամբ այցելել է Կիևյան կամուրջ՝ տեղում ծանոթանալու իրականացվող լայնածավալ հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:«Ծրագրի պատասխանատուները ներկայացրել են իրականացվող աշխատանքները և նշել, որ ընթացքի մեջ են կամրջի երթևեկելի մասի և հետիոտնային հատվածների վերականգնման, դեֆորմացիոն կարերի ու ջրահեռացման համակարգի նորացման, ջրամեկուսացման աշխատանքները, վերականգնվում են նաև կամրջային թռիչքային կառուցվածքները և հենարանները։ Նշվել է նաև, որ կթարմացվեն կամրջի բազրիքները, արտաքին լուսավորության հաղորդալարերը կանցկացվեն ստորգետնյա ճանապարհով»,– ասված է հաղոդրագրությունում։Հիշեցնենք, որ Կիևյան կամուրջը վերանորոգման նպատակով փակվել է հունիսի 17-ից, շինարարական աշխատանքները պետք է ավարտվեն մինչև օգոստոսի 29-ը։
կիևյան կամուրջ
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1b/103923005_93:0:1577:1113_1920x0_80_0_0_30eae2db5c97a8f4765befaba753e583.jpg.webp
կիևյան կամուրջ, վերանորոգում, նիկոլ փաշինյան, երևան
կիևյան կամուրջ, վերանորոգում, նիկոլ փաշինյան, երևան
Կթարմացվեն կամրջի բազրիքները, արտաքին լուսավորության հաղորդալարերը կանցկացվեն ստորգետնյա ճանապարհով։
Գործադիրը նաև հայտնել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի ուղեկցությամբ այցելել է Կիևյան կամուրջ՝ տեղում ծանոթանալու իրականացվող լայնածավալ հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:
«Ծրագրի պատասխանատուները ներկայացրել են իրականացվող աշխատանքները և նշել, որ ընթացքի մեջ են կամրջի երթևեկելի մասի և հետիոտնային հատվածների վերականգնման, դեֆորմացիոն կարերի ու ջրահեռացման համակարգի նորացման, ջրամեկուսացման աշխատանքները, վերականգնվում են նաև կամրջային թռիչքային կառուցվածքները և հենարանները։ Նշվել է նաև, որ կթարմացվեն կամրջի բազրիքները, արտաքին լուսավորության հաղորդալարերը կանցկացվեն ստորգետնյա ճանապարհով»,– ասված է հաղոդրագրությունում։
Հիշեցնենք, որ Կիևյան կամուրջը վերանորոգման նպատակով փակվել է հունիսի 17-ից, շինարարական աշխատանքները պետք է ավարտվեն մինչև օգոստոսի 29-ը։