Կիևյան կամրջի հիմնանորոգման համար 456 մլն դրամ կծախսվի. Փաշինյանը հետևել է աշխատանքներին

https://arm.sputniknews.ru/20260627/kievjan-kamrji-himnanvorvogman-hamar-456-mln-dram-ktsakhsvi-pashinjany-hetevel-e-ashkhatanqnerin-103923792.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1b/103923005_93:0:1577:1113_1920x0_80_0_0_30eae2db5c97a8f4765befaba753e583.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

կիևյան կամուրջ, վերանորոգում, նիկոլ փաշինյան, երևան

կիևյան կամուրջ, վերանորոգում, նիկոլ փաշինյան, երևան

Բաժանորդագրվել

Կթարմացվեն կամրջի բազրիքները, արտաքին լուսավորության հաղորդալարերը կանցկացվեն ստորգետնյա ճանապարհով։

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների համար համայնքային բյուջեից հատկացվել է 456 մլն դրամ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության լրատվական ծառայությունից։

Գործադիրը նաև հայտնել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի ուղեկցությամբ այցելել է Կիևյան կամուրջ՝ տեղում ծանոթանալու իրականացվող լայնածավալ հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:

«Ծրագրի պատասխանատուները ներկայացրել են իրականացվող աշխատանքները և նշել, որ ընթացքի մեջ են կամրջի երթևեկելի մասի և հետիոտնային հատվածների վերականգնման, դեֆորմացիոն կարերի ու ջրահեռացման համակարգի նորացման, ջրամեկուսացման աշխատանքները, վերականգնվում են նաև կամրջային թռիչքային կառուցվածքները և հենարանները։ Նշվել է նաև, որ կթարմացվեն կամրջի բազրիքները, արտաքին լուսավորության հաղորդալարերը կանցկացվեն ստորգետնյա ճանապարհով»,– ասված է հաղոդրագրությունում։

Հիշեցնենք, որ Կիևյան կամուրջը վերանորոգման նպատակով փակվել է հունիսի 17-ից, շինարարական աշխատանքները պետք է ավարտվեն մինչև օգոստոսի 29-ը։

Leave a comment