Ի պատասխան ամերիկյան գրոհի՝ Իրանի ռազմածովային ուժերը թիրախավորել են տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտները:
ԻՀՊԿ-ն նախազգուշացրել է՝ ագրեսիայի կրկնման դեպքում պատասխանն ավելի հզոր կլինի: Կորպուսը նաև շեշտել է, որ Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի հինգերորդ կետի համաձայն՝ Հորմուզի նեղուցով նավագնացությունը պետք է համակարգվի Իրանի հետ, իսկ ԱՄՆ-ը ցանկանում էր խախտել այս պայմանը:
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին էլ հայտարարել է, որ ամերիկյան կողմը ցույց չի տալիս հանձնառություն բանակցություններին կամ հրադադարին:
«ԱՄՆ-ը կրկին հարձակվեց Իրանի վրա բանակցությունների ընթացքում։ Միացյալ Նահանգների ձախողված նախագահը ցույց տվեց, որ որևէ հանձնառություն չունի բանակցությունների սկզբունքներին կամ հրադադարին։ Հրադադարի այս անխոհեմ խախտումը, ինչպես միշտ, կհանգեցնի նրանց կողմից նահանջի և զղջման։ Մեղադրանքների խաղն այլևս չի գործում»,- նշել է պաշտոնյան:
Դիտումների քանակ6