https://arm.sputniknews.ru/20260627/kvonjvorjani-dirqern-ajlevs-nakhkiny-chen-qp-n-kpvokhi-naev-khmbakcutjan-ghekavar-kazmy-zlm-103917383.html
Կոնջորյանի դիրքերն այլևս նախկինը չեն. ՔՊ-ն կփոխի նաև խմբակցության ղեկավար կազմը. ԶԼՄ
Կոնջորյանի դիրքերն այլևս նախկինը չեն. ՔՊ-ն կփոխի նաև խմբակցության ղեկավար կազմը. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Հայկ Կոնջորյան ու Արթուր Հովհաննիսյանը չեն լինի խմբակցության ղեկավար կազմում։ 27.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-27T11:19+0400
2026-06-27T11:19+0400
2026-06-27T11:20+0400
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/14/93683471_0:0:1600:901_1920x0_80_0_0_0ac9eb1917cc15c18c3b96d8a97328f7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում քննարկվում է ոչ միայն ԱԺ ղեկավարության, այլև ամբողջ կուսակցության քաղաքական դեմքերի թարմացման հարցը։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը` հղում անելով իր աղբյուրներին։ Լրատվամիջոցի տեղեկությունների՝ վարչության փակ քննարկումներում արձանագրվել է, որ կուսակցությունը պետք է «դիմափոխվի», և փոփոխությունները չպետք է սահմանափակվեն միայն Ազգային ժողովի նախագահի ու փոխնախագահների մակարդակով։Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում իրեն խորհրդարանի նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը։«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ վարչությունում քննարկվել է նաև խորհրդարանական խմբակցության ղեկավար կազմի փոփոխության հարցը։ Ըստ այդմ՝ գործող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այլևս չեն դիտարկվում որպես այն գործիչները, որոնք կարող են շարունակել զբաղեցնել իրենց ներկայիս պաշտոնները։ԶԼՄ–իտեղեկություններով`Կոնջորյանի դեպքում բացասական ազդեցություն են ունեցել ինչպես հանրային մեծ արձագանք ստացած ընտանեկան թեմաները՝ առանձնատների, արտոնյալ պայմաններով ձեռք բերված գույքի, ինչպես նաև եղբոր, քրոջ և մոր անվամբ ձևակերպված անշարժ գույքի վերաբերյալ հրապարակումները, այնպես էլ նրա քաղաքական կենսագրությունը։Ինչ վերաբերում է Արթուր Հովհաննիսյանին, ապա, ըստ ՔՊ վարչությունում օրաթերթի ունեցած աղբյուրների, կուսակցությունում նույնպես գիտակցում են, որ հանրային ընկալման մեջ նրա անվան հետ կապվող նախկին աղմկահարույց թմրանյութի պատմությունը մինչ օրս չի մոռացվել և շարունակում է բացասաբար անդրադառնալ նրա քաղաքական վարկանիշի վրա։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/14/93683471_94:0:1518:1067_1920x0_80_0_0_8fe78c7dad27809be57a76022ccf9823.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
11:19 27.06.2026 (Թարմացված է: 11:20 27.06.2026)
Բաժանորդագրվել
Հայկ Կոնջորյան ու Արթուր Հովհաննիսյանը չեն լինի խմբակցության ղեկավար կազմում։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում քննարկվում է ոչ միայն ԱԺ ղեկավարության, այլև ամբողջ կուսակցության քաղաքական դեմքերի թարմացման հարցը։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը` հղում անելով իր աղբյուրներին։ Լրատվամիջոցի տեղեկությունների՝ վարչության փակ քննարկումներում արձանագրվել է, որ կուսակցությունը պետք է «դիմափոխվի», և փոփոխությունները չպետք է սահմանափակվեն միայն Ազգային ժողովի նախագահի ու փոխնախագահների մակարդակով։
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում իրեն խորհրդարանի
նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ վարչությունում քննարկվել է նաև խորհրդարանական խմբակցության ղեկավար կազմի փոփոխության հարցը։ Ըստ այդմ՝ գործող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այլևս չեն դիտարկվում որպես այն գործիչները, որոնք կարող են շարունակել զբաղեցնել իրենց ներկայիս պաշտոնները։
ԶԼՄ–իտեղեկություններով`Կոնջորյանի դեպքում բացասական ազդեցություն են ունեցել ինչպես հանրային մեծ արձագանք ստացած ընտանեկան թեմաները՝ առանձնատների, արտոնյալ պայմաններով ձեռք բերված գույքի, ինչպես նաև եղբոր, քրոջ և մոր անվամբ ձևակերպված անշարժ գույքի վերաբերյալ հրապարակումները, այնպես էլ նրա քաղաքական կենսագրությունը։
«Ըստ մեր աղբյուրների` նա մտերիմների շրջանում անկեղծացել է, որ պատրաստվում է անձամբ դիմել Նիկոլ Փաշինյանին՝ կարիերայի առաջխաղացման խնդրանքով՝ հիմնավորելով, որ ամենաբարդ ժամանակահատվածում ղեկավարել է խորհրդարանական խմբակցությունը»,– գրել է օրաթերթը։
Ինչ վերաբերում է Արթուր Հովհաննիսյանին, ապա, ըստ ՔՊ վարչությունում օրաթերթի ունեցած աղբյուրների, կուսակցությունում նույնպես գիտակցում են, որ հանրային ընկալման մեջ նրա անվան հետ կապվող նախկին աղմկահարույց թմրանյութի պատմությունը մինչ օրս չի մոռացվել և շարունակում է բացասաբար անդրադառնալ նրա քաղաքական վարկանիշի վրա։