ԱՄՆ–ի, Իսրայելի և Լիբանանի ներկայացուցիչները Վաշինգտոնում պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ներկայությամբ հակամարտության կարգավորման վերաբերյալ եռակողմ շրջանակային համաձայնագիր են ստորագրել։
Փաստաթղթի ստորագրումը Վաշինգտոնում Իսրայելի և Լիբանանի միջև վերջին չորս օրերի բանակցությունների արդյունքն է:
Այս հանդիպումը նշանավորել է երկու երկրների միջև դիվանագիտական շփումների արդեն հինգերորդ փուլը, որը տեղի է ունեցել ԱՄՆ–ի միջնորդությամբ:
Հռչակագիրը կոչված է սկիզբ դնելու հակամարտության լիցքաթափմանը՝ նախատեսելով իսրայելական զորքերի փուլային հետքաշում և վերահսկողության փոխանցում լիբանանյան բանակին: Մարկո Ռուբիոն հռչակագրի ստորագրումը մեծ ձեռքբերում է որակել` միաժամանակ նշելով, որ առջևում բավականին աշխատանք կա:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ իսրայելական ուժերը Լիբանանի հարավում կգտնվեն այնքան ժամանակ, որքան կպահանջվի Իսրայելի բնակիչներին պաշտպանելու համար։
Sputnik Արմենիա