Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային հռչակագիր՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ
Իսրայելն ու Լիբանանն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ներկայությամբ ստորագրել են մտադրությունների մասին շրջանակային հռչակագիր, որը նպատակ ունի սկսել կողմերի միջև լարվածության թուլացման գործընթաց։
Փաստաթուղթը նախատեսում է իսրայելական զորքերի փուլային հետքաշում և վերահսկողության փոխանցում Լիբանանի բանակին։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հռչակագրի ստորագրումը որակել է որպես նշանակալի ձեռքբերում՝ միաժամանակ ընդգծելով, որ գործընթացի հաջող ավարտի համար դեռևս զգալի աշխատանք է անհրաժեշտ։