ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News
Ընդդիմությունը սխալվեց, նրանք պետք է կանխատեսեին, որ եթե չմիավորվեն, չեն հաղթի ընտրություններում, լայքերը շփոթեցին ռեալ կարողության հետ, ամբիցիաները հաղթեցին իրենց: 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանը:
«Ֆեյք, անհայտ դեմքեր են ընդդիմության և իշխանության ցուցակներում, նրանք իրենց ոլորտի հաջողություններով, մասնագիտական ձեռքբերումներով չեն հայտնվել, ինչը սխալ է:
ՔՊ-ն հավերժ չէ, շատ կայսրություններ են փլուզվել, ընդդիմությունը գրագետ ու էֆեկտիվ պետք է կարողանա գործել, որ կարողանան սահմանադրական մեծամասնություն կազմել», – մեկնաբանեց Աթանեսյանը:
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ