Հայաստանում պայմանագրային զինծառայող է մահացել

Բաժանորդագրվել

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Այսօր Հայաստանում պայմանագրային զինծառայող է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«Պայմանագրային զինծառայող Ռ.Խ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»,– ասված է հաղորագրությունում:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային այլ գործողություններ:

Leave a comment