Սրբուհի Գալյանը Սանկտ Պետերբուրգում ներկայացրել է դատաիրավական բարեփոխումների արդյունքներն ու առաջնահերթությունները


Ելույթ եմ ունեցել Պետերբուրգյան միջազգային իրավաբանական 14-րդ համաժողովում՝ «Արդարադատության համակարգի բարեփոխումը գլոբալ մարտահրավերների պայմաններում. Հայաստանի Հանրապետության փորձը» խորագրի ներքո: Այս մասին հայտնել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։


 


«Անդրադարձել եմ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին` նշելով, որ խորհրդարանական ընտրությունները վերահաստատել են երկրի հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին։


 


Ներկայացրել եմ մեր արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումները և ոլորտի զարգացման առաջնահերթությունները.


 


-Մինչև 2 մլն դրամի բռնագանձման պահանջներով գործերի քննությունը պատվիրակվել է նոտարներին, արդյունքում՝ դատարանների ծանրաբեռնվածությունը կրճատվել է։


 


-Քաղաքացիական և վարչական գործերի քննության համար սահմանվել են ողջամիտ ժամկետներ։


 


Կարևորել եմ վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների զարգացումը, մասնավորապես՝


 


-Ներդրվել է արբիտրաժի և հաշտարարության ինստիտուտը։


 


-Պարտադիր հաշտարարության ներդրումը նպաստել է դատարաններ մուտք գործող ընտանեկան գործերի թվի զգալի նվազմանը։


 


Ներկայացրել եմ արդարադատության համակարգի թվայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ ներառյալ


 


-էլեկտրոնային դատավարության համակարգերի ներդրումը,


-իրավական տեղեկատվական համակարգերի արդիականացումը,


-թվային ծառայությունների զարգացումն ու նոր էլեկտրոնային բիզնես ռեեստրի գործարկումը։


 


Խոսել եմ նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին՝


 


-ներդվել է կոռուպցիոն ռիսկերի գնահատման նոր մեխանիզմ,


-խստացվել են պաշտոնատար անձանց ներկայացվող բարեվարքության պահանջները,


-ներկայացվել է այլընտրանքային խափանման միջոցների և պատժատեսակների կիրառման փորձը, այդ թվում՝ տնային կալանքը և վարչական հսկողությունը։


 


Ելույթիս ավարտին նշել եմ, որ արդարադատության համակարգի արդյունավետ բարեփոխումը հնարավոր է ինստիտուցիոնալ փոփոխությունների, թվային լուծումների և միջազգային համագործակցության համադրման միջոցով՝ կարևորելով փորձի փոխանակման և մասնագիտական երկխոսության շարունակական զարգացումը»,-նշել է նա։


 

Դիտումների քանակ6

Leave a comment