Թրամփը մեկնաբանել է Օբամաների մասին տեսանյութը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է նախկին նախագահ Բարաք Օբամայի և նրա կնոջ՝ Միշելի մասին տեսանյութը՝ պնդելով, որ ինքը ռասիստ չէ։

«Ոչ, ես սխալ չեմ թույլ տվել և չեմ պատրաստվում ներողություն խնդրել։ Ես հազարավոր բաներ եմ նայում։ Ես նայեցի այդ հրապարակման սկիզբը։ Այն լավն էր։ Կարծում եմ, որ դա «Առյուծ արքա»-ի պարոդիան էր։ Շատերը նկատել են։ Այն վերաբերում էր ընտրակեղծիքներին։ Եվ երբ ես տեսնում եմ նման բաներ, որոնք հավաստի են, հրապարակում եմ։ Բայց ինչ-որ մեկը սխալ է թույլ տվել և բաց է թողել շատ փոքր մասը», – ասել է Թրամփը՝ նշելով, որ ինքը ռասիստ չէ։

Ամերիկացի առաջնորդը նշել է, որ դատապարտում է տեսանյութի ռասիստական ​​​​հատվածները, որում Օբամաները պատկերված էին եղել կապիկի տեսքով։

 

Leave a comment