Իսրայելի բանակը թռուցիկներ է տարածել Լիբանանի հարավում գտնվող Ալ-Մանսուրի բնակավայրի վրա՝ կոչ անելով տեղի բնակիչներին անհապաղ լքել իրենց տները։
Թռուցիկներում նշվում է, որ բնակիչներին հանձնարարվում է հեռանալ բնակավայրից, քանի որ այն հայտարարվել է վտանգավոր գոտի։
Իսրայելական կողմը դեռևս լրացուցիչ մանրամասներ չի ներկայացրել այս որոշման պատճառների վերաբերյալ։