Մոտ ժամանակներս ՄԱԳԱՏԷ–ն կսկսի Իրանի միջուկային օբյեկտների տեսչական ստուգումները. Գրոսի

https://arm.sputniknews.ru/20260626/mvot-zhamanakners-magaten-ksksi-irani-mijukajin-objektneri-teschakan-stugumnery-grvosi-103889530.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/19/93897953_88:0:2819:2048_1920x0_80_0_0_f84919f12d320234180c93b0103d0ea0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մագատէ, իրանի իսլամական հանրապետություն, միջուկային ծրագիր, միջուկային վառելիք, միջուկային զենք, միջուկային պայմանագիր, ստուգումներ, ռաֆայել գրոսի

մագատէ, իրանի իսլամական հանրապետություն, միջուկային ծրագիր, միջուկային վառելիք, միջուկային զենք, միջուկային պայմանագիր, ստուգումներ, ռաֆայել գրոսի

Բաժանորդագրվել

ԱՄՆ-ի և Իրանի նախագահների ստորագրած հուշագրում նշված է, որ միջուկային ծրագիրը լինելու է ՄԱԳԱՏԷ-ի հսկողության և վերահսկողության ներքո։

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. ՄԱԳԱՏԷ-ն մտադիր է մոտ ժամանակներս սկսել Իրանում ատոմային օբյեկտների տեսչական ստուգումները։ Այս մասին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։

«Առայժմ մենք նախնական խորհրդակցություններ ենք սկսել Իրանի հետ՝ տեսչական ստուգումների ռեժիմը որոշելու համար։ Տեսչական ստուգումների ռեժիմ ասելով՝ մենք հասկանում ենք հաճախականությունը, վայրերը և այլն։ Անցած հանգստյան օրերին մենք Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում էինք, որտեղ անցկացվեցին առաջին քննարկումները։ Ուստի ակնկալում եմ, որ այդ աշխատանքը շուտով կսկսվի»,-ասել է Գրոսին։

Նա նշել է, որ նախագահներ Թրամփի և Փեզեշքիանի ստորագրած հուշագրում նշված է, որ միջուկային ծրագիրը լինելու է ՄԱԳԱՏԷ-ի հսկողության և վերահսկողության ներքո։

«Հուշագրում նշված է, որ դա պետք է լինի ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո, իսկ եթե հսկողություն է պետք, ապա անհրաժեշտ են նաև տեսչական ստուգումներ։ Տեխնիկական աշխատանքը սկսված է, և հուսով ենք, որ շուտով կլինենք այնտեղ»,-ասել է Գրոսին։

Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր ստորագրեցին, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:

Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում տեղի ունեցան Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարեցին, որ բանակցություններում առաջընթաց է գրանցվել:

Բանակցություններից հետո հայտարարվեց, որ Իրանն ու ԱՄՆ-ն Կատարի և Պակիստանի միջնորդությամբ համաձայնեցրել են 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզը և մեխանիզմ են ստեղծել հետագա տեխնիկական բանակցությունների համար:

Leave a comment