Դուք չեք զղջա ինձ առաջադրելու համար․ Արթուր Ղամբարյանը հիշեցրել է Սեդա Սաֆարյանի «խոստումը»

Իրավագիտության պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը գրում է․ «2022 թվականի հունիսի 30-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ՝ Արդարադատության նախարարի կողմից Սեդա Սաֆարյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրելուց հետո:

Սաֆարյանի ուղիղ խոսքը.

«Շնորհակալ եմ հավատի և վստահության համար։ Կարծում եմ, որ իմ անմիջական մասնակցությունը սահմանադրական արդարադատության իրականացմանը կստացվի, և դուք չեք զղջա ինձ այդ բարձր պաշտոնին առաջադրելու համար»:

Եկել է «հավատարմության երդումը» ապացուցելու ժամանակը)))»

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment