ԱՄՆ-ն պլանավորում է Թուրքիա մատակարարել կործանիչի շարժիչներ․ Reuters

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ վարչակազմը նախատեսում է սկսել 700 միլիոն դոլարի գործարք՝ Թուրքիային կործանիչների շարժիչներ մատակարարելու համար, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Կոնգրեսին ուղղված համապատասխան ծանուցմանը։

Ըստ գործակալության՝ գործարքը վերաբերում է մի քանի տասնյակ շարժիչների։

Օրենսդիր մարմինն այժմ 15 օր ունի գործարքը կասեցնելու համար, եթե համաձայն չլինի ծրագրերի հետ։

Գործակալությունը գրում է, որ շարժիչների մատակարարումը «կարևոր ժեստ կլինի Անկարային՝ հուլիսի սկզբին նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ»։ Reuters-ը նշում է, որ խոսքը վերաբերում է Թուրքիայի կողմից մշակվող Kaan հինգերորդ սերնդի կործանիչների համար նախատեսված General Electric շարժիչներին։

Leave a comment