Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Միացյալ Նահանգները ամբողջությամբ դադարեցնում է քաղաքական ապաստան խնդրող օտարերկրյա քաղաքացիների ընդունումը: Այս մասին USA Today-ի հաղորդմամբ՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը։
«Ամերիկայի դռները լիովին փակ են ապաստան խնդրողների համար»,- լրագրողներին ասել է Միլլերը։
Նրա խոսքով՝ վարչակազմը մշակել է պայմանավորվածություններ, որոնց համաձայն՝ «եթե դուք դիմում եք ապաստանի համար, մենք կգտնենք աշխարհի որևէ այլ երկիր, որը կընդունի ձեզ»։ Միլլերը դա անվանել է «շատ պարզ, շատ էլեգանտ և ամբողջական լուծում»։