https://arm.sputniknews.ru/20260626/israjeli-agn-ghekavary-hajvoc-ceghaspanutjan-tshanachman-masin-banadzev-knerkajacni-103864509.html
Իսրայելի ԱԳՆ ղեկավարը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև կներկայացնի
Իսրայելի ԱԳՆ ղեկավարը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև կներկայացնի
Sputnik Արմենիա
Իսրայելը պետք է դատապարտի պատմական ճշմարտության ցանկացած ժխտում, նվազեցում կամ խեղաթյուրում, հայտարարել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ 26.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-26T10:18+0400
2026-06-26T10:18+0400
2026-06-26T10:18+0400
իսրայել
հայոց ցեղասպանություն
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1a/103862484_0:107:1500:951_1920x0_80_0_0_9d5880f3917774c66de64e92d21ee2e7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Իսրայելի ԱԳՆ ղեկավար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ Իսրայելի կառավարությանը, իսկ այնուհետև նաև խորհրդարանին կներկայացնի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին բանաձև։Նախարարը նշել է, որ դրանից հետո բանաձևը կներկայացվի Իսրայելի խորհրդարանին (Կնեսետին)։ Սաարի խոսքով՝ ցեղասպանության ճանաչումը բարոյական և պատմական պարտք է, և Իսրայելը պետք է դատապարտի պատմական ճշմարտության ցանկացած ժխտում, նվազեցում կամ խեղաթյուրում։«Times of Israel» պարբերականի տվյալներով՝ Իսրայելը երկար ժամանակ խուսափում էր Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումից, սակայն վերջին տարիներին Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին որոշակի քայլեր է ձեռնարկել այն ճանաչելու ուղղությամբ։
իսրայել
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1a/103862484_0:0:1333:1000_1920x0_80_0_0_b3b623d75ad7295c025006d0bab988ac.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, հայոց ցեղասպանություն, թուրքիա
իսրայել, հայոց ցեղասպանություն, թուրքիա
Բաժանորդագրվել
Իսրայելը պետք է դատապարտի պատմական ճշմարտության ցանկացած ժխտում, նվազեցում կամ խեղաթյուրում, հայտարարել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Իսրայելի ԱԳՆ ղեկավար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ Իսրայելի կառավարությանը, իսկ այնուհետև նաև խորհրդարանին կներկայացնի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին բանաձև։
«Իսրայելի կառավարության հաջորդ նիստին ես կներկայացնեմ Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման բանաձևի նախագիծը»,-X սոցիալական ցանցում գրել է Սաարը։
Նախարարը նշել է, որ դրանից հետո բանաձևը կներկայացվի Իսրայելի խորհրդարանին (Կնեսետին)։ Սաարի խոսքով՝ ցեղասպանության ճանաչումը բարոյական և պատմական պարտք է, և Իսրայելը պետք է դատապարտի պատմական ճշմարտության ցանկացած ժխտում, նվազեցում կամ խեղաթյուրում։
«Times of Israel» պարբերականի տվյալներով՝ Իսրայելը երկար ժամանակ խուսափում էր Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումից, սակայն վերջին տարիներին Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին որոշակի քայլեր է ձեռնարկել այն ճանաչելու ուղղությամբ։