ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության F խմբից փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին Նիդերլանդների ու Ճապոնիայի հավաքականները։
Երրորդ տուրում Նիդերլանդների հավաքականը 3:1 հաշվով ուժեղ գտնվեց Թունիսից, իսկ Ճապոնիայի հավաքականը 1:1 հաշվով ավարտեց Շվեդիայի դեմ հանդիպումը։
7 միավոր վաստակած Նիդերլանդները փլեյ-օֆֆ դուրս եկավ առաջին տեղով, իսկ 5 միավոր ունեցող Ճապոնիան՝ երկրորդ: Շվեդիան 4 միավորով գրավեց երրորդ տեղը, իսկ Թունիսը պարտվեց բոլոր խաղերում:
ԱԱ-2026-ում 1/16 եզրափակիչի ուղեգիր են նվաճում խմբերում առաջին ու երկրորդ տեղ գրաված հավաքականներն ու երրորդ տեղ զբաղեցրած լավագույն արդյունքով 8 թիմեր:
ԱԱ-2026, երրորդ տուր
F խումբ
Ճապոնիա – Շվեդիա՝ 1:1 (տեսանյութ)
Դայզեն Մաեդա, 56 – Անտոնի Էլանգա, 62
Թունիս – Նիդերլանդներ՝ 1:3 (տեսանյութ)
Բազեն Մաստուրի, 54 – Էլիս Սխիրի, 3 (ինքնագոլ), Բրայան Բոբի, 7, Յան Պոլ Վան Հացկե, 62