ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Գերմանիայի հավաքականը պարտությամբ ավարտեց խմբային փուլը, բայց E խմբից փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց առաջին տեղով` ունենալով 6 միավոր։
Երրորդ տուրում գերմանացիները 1:2 հաշվով պարտվեցին Էկվադորի հավաքականին։
Խմբում երկրորդ տեղը գրավեց Կոտ դ’Իվուարի հավաքականը, որը 2:0 հաշվով հաղթեց աշխարհի առաջնությունների նորեկ Կյուրասաոյին ու վաստակեց 6 միավոր:
Էկվադորը խմբային փուլն ավարտեց 4 միավորով, իսկ Կյուրասաոն` 1:
ԱԱ-2026-ում 1/16 եզրափակիչի ուղեգիր են նվաճում խմբերում առաջին ու երկրորդ տեղ գրաված հավաքականներն ու երրորդ տեղ զբաղեցրած լավագույն արդյունքով 8 թիմեր:
ԱԱ-2026, երրորդ տուր
E խումբ
Էկվադոր – Գերմանիա՝ 2:1 (տեսանյութ)
Նիլսոն Անգուլո, 7, Գոնսալո Պլատա, 77 – Լերոյ Սանե, 2
Կյուրասաո – Կոտ դ’Իվուար՝ 0:2 (տեսանյութ)
Նիկոլյա Պեպե, 7, 64