«Ուժեղներն են գոյատևում, թույլերի համար տեղ չկա»․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում և աշխարհում գոյատևումը պայմանավորված է ուժով։

«Ուժեղները գոյատևում են։ Թույլերի համար տեղ չկա։ Նրանց կուլ են տալիս, և նրանք անհետանում են», — նշել է նա։

Հիշեցնենք՝ Բենիամին Նեթանյահուն ավելի վաղ հայտարարել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակ (ՑԱԽԱԼ)-ի ներկայությունը հարավային Լիբանանում կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ նա գտնվում է իշխանության ղեկին։

Տեսանյութը՝ հղմամբ։

 

Leave a comment