Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․Մեծի Տանն կաթողիկոսություն (տեսանյութ)
Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր, հայտնում է Մեծի Տանն կաթողիկոսության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքի տուն է քանդվել, երկիրը կրել է նյութական ու մարդկային կորուստներ։
«Այսօր ողջ օրվա ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը, մշտական կապի մեջ լինելով Վենեսուելայի հայ համայնքի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տեր Պետրոս եպիսկոպոս Մանուելյանի հետ, մոտիկից հետևել է Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքներին և դրա ազդեցությանը հայ համայնքի վրա։
Սրբազան Հոր փոխանցած տեղեկությունների համաձայն՝ երկրաշարժը ուժգին և սարսափազդու ցնցումներ է առաջացրել, իսկ նյութական և մարդկային կորուստները բազմաթիվ են։ Մինչ այժմ բնակչության շրջանում պահպանվում են վախն ու անորոշությունը։ Երկրաշարժի հետևանքով, ցավոք, երկու հայ ընտանիքների տներ ավերվել են, կան նաև մի քանի վիրավոր և անհետ կորած հայեր։
Սրբազան Հայրն ու վարչությունը շարունակում են ուշադիր հետևել ստեղծված իրավիճակին և դրա հետևանքներին՝ մշտական կապի մեջ լինելով Վեհափառ Հայրապետի հետ»,- ասվում է հաղորդագրությունում։
Այս պահի տեղեկություններով՝ Վենեսուելայում երկրաշարժերից հետո 164 մարդ զոհվել է, 971-ը՝ վիրավորվել, շուրջ 14 700 մարդ անհետ կորած է համարվում։