Միլանի «Սան Սիրո»մարզադաշտում տեղի ունեցած բացման հանդիսավոր արարողությամբ մեկնարկել են 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը. ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Նախօրեին Միլանի «Սան Սիրո»մարզադաշտում տեղի ունեցած բացման հանդիսավոր արարողությամբ մեկնարկել են 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը։
Այս մասին հայտնել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Մարզական շքերթի ընթացքում Հայաստանի դրոշակակիրը Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգն էր։
Հայաստանն Օլիմպիական խաղերում ներկայացնում են նաև դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը: Վերջինս շքերթին մասնակցել է Բորմիոյից:
Ինչպես հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը, Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ կմտնեն դահուկավազորդները:
Փետրվարի 7-ին Կատյա Գալստյանը հանդես կգա 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ), փետրվարի 12-ին՝ 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևերում:
Փետրվարի 8-ին Միքայել Միքայելյանը հանդես կգա 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ), իսկ փետրվարի 13-ին՝ 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևերում: Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը փետրվարի 14-ին կմասնակցի հսկա ոլորավայրէջք, իսկ փետրվարի 16-ին՝ ոլորավայրէջք մրցաձևերին:
Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը կարճ ծրագրի որակավորման փուլում հանդես կգա փետրվարի 15-ին:
Ազատ ծրագրի որակավորման փուլը տեղի կունենա փետրվարի 16-ին: