ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը և Care for Children-ը միավորել են ջանքերը՝ հանուն երեխաների բարեկեցության


Փետրվարի 6-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, ԱՄՆ 250-ամյակի միջոցառումների շրջանակում, Care for Children միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ հյուրընկալել է Journey of Reform for Children in Care խորագրով միջազգային համաժողովը, որը մեկ հարկի տակ էր համախմբել բարձրաստիճան պաշտոնյաների և փորձագետների ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Նեպալից, Իսլանդիայից և Հնդկաստանից՝ խնամատարության ինստիտուտի զարգացման քաղաքականությունները քննարկելու նպատակով, հայտնում են դեսպանությունից։


 


Բացման խոսքով հանդես է եկել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը՝ ընդգծելով երեխաների բարեկեցության ոլորտում միջազգային համագործակցության կարևորությունը և ոլորտում ՀՀ գրանցած նկատելի առաջընթացը։


 


Համաժողովի գլխավոր բանախոսն էր Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների պալատի անդամ Իեն Դանկըն Սմիթը։


 


 


Care for Children կազմակերպության հիմնադիր և գործադիր տնօրեն Ռոբերտ


Գլովերն իր խոսքում ներկայացրել է գրանցված հաջողությունները՝ Հայաստանը ներկայացնելով որպես օրինակելի երկիր, և շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանը համագործակցության և առաջնորդության համար։


 


Ելույթներով հանդես են եկել նաև Schwarzman Scholars ծրագրի գործադիր տնօրեն և Care for Children U.S.-ի խորհրդի անդամ Էմի Սելիկոն, ինչպես նաև Tech For Good Institute-ի հիմնադիր նախագահ, Care for Children-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Իլարիա Չանը։


 

Leave a comment