Մակրոնի խորհրդականը Բաքվում է․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները

Քաղաքականություն

25.06.2026 | 17:53

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հանդիպել է այցով Բաքվում գտնվող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ մայրցամաքային Եվրոպայի հարցերով դիվանագիտական ​​խորհրդական Բերտրան Բուխվալտերի հետ: Այս մասին Հաջիևը հայտնել է սոցցանցերում գրառմամբ, գրում են ադրրբեջանական լրատվամիջոցները։

Հաջիևը հայտարարել է, որ «նախագահ Իլհամ Ալիևի և նախագահ Էմանուել Մակրոնի միջև անցյալ ամսվա հեռախոսազրույցի ոգով քննարկել են Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները: Կողմերը  նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանում զարգացումների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»:

Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել էր Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները ու տարբեր մեղադրանքներ հնչեցրել Ֆրանսիայի հասցեին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment