ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News
Վերաքննիչ դատարանն այսօր` հունիսի 25-ին, հրապարակեց Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի գործով դատավճիռը:
Դատարանի որոշմամբ դատախազության բողոքը մասնակի բավարարվեց:
Դավիթ Համբարձումյանի գործով առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանվեց: Տնային կալանքը փոխարինվեց վարչական հսկողությամբ։
Դավիթ Համբարձումյանն ազատությունից զրկվել է 2018 թվականին: Յոթ տարի անց դատարանը նրան մեղավոր ճանաչեց 2018-ին ցուցարարների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու հարցում: Նա դատապարտվել է 6 տարի 3 ամիս ազատազրկման: Համբարձումյանը պնդում է՝ քաղաքական հետապնդման է ենթարկվում:
Հասմիկ Սարգսյան
—00—ԼԱ