Դավիթ Համբարձումյանը ազատ արձակվեց դատարանից․ տնային կալանքը փոխարինվեց վարչական հսկողությամբ

Վերաքննիչ դատարանն այսօր` հունիսի 25-ին, հրապարակեց Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի գործով դատավճիռը:

Դատարանի որոշմամբ դատախազության բողոքը մասնակի բավարարվեց:

Դավիթ Համբարձումյանի գործով առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանվեց: Տնային կալանքը փոխարինվեց վարչական հսկողությամբ։

Դավիթ Համբարձումյանն ազատությունից զրկվել է 2018 թվականին: Յոթ տարի անց դատարանը նրան մեղավոր ճանաչեց 2018-ին ցուցարարների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու հարցում: Նա դատապարտվել է 6 տարի 3 ամիս ազատազրկման: Համբարձումյանը պնդում է՝ քաղաքական հետապնդման է ենթարկվում:

Հասմիկ Սարգսյան

—00—ԼԱ

Leave a comment