Միքայել Աջապահյանի գործով դատական ակտը ստանալուց հետո դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացնելու

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ գլխավոր դատախազությունից Araratnews-ին հայտնեցին, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին առնչվող գործի դատական ակտը ստանալուց հետո վճռաբեկ բողոք է ներկայացվելու:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանն այսօր բեկանեց Շիրակի թեմի առաջնորդի գործով առաջին ատյանի դատարանի որոշումը՝ վարույթը փոխանցելով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության, իսկ Միքայել Սրբազանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվեց, բացակայելու արգելքը մնաց անփոփոխ:

Leave a comment