Թրամփն ակնարկել է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի մասին

Քաղաքականություն

25.06.2026 | 16:07

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հայտարարել է, որ չէր մասնակցի ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովին, եթե չլինեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ իր հարաբերությունները, նաև ակնարկել, որ նախատեսում է նշանակալի առաջարկ ներկայացնել Թուրքիայի համար, հնարավոր է՝ ներառելով նաև F-35 կործանիչները, գրում է Turkiye today-ը։

«Ես գագաթնաժողովին գնում են նախագահ Էրդողանի նկատմամբ հարգանքից ելնելով։ Եթե հրավերը չանցկացվեր Թուրքիայում նախագահ Էրդողանի կողմից, չեմ կարծում, որ կգնայի այնտեղ»,- ասել է Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ Օվալաձև սենյակում հանդիպման ժամանակ։

Լրագրողի հարցին՝ արդյո՞ք նա Թուրքիա է մեկնում «նվերների մեծ տոպրակով»՝ նկատի ունենալով Անկարայի կողմից F-35-ների հետ կապված խնդրանքը, Թրամփը պատասխանել է․ «Կարծում եմ՝ այո։ Հավանաբար, ես կանեմ մի բան, որը նրան շատ կուրախացնի»։

Թուրքիայի կողմից F-35 կործանիչներ ձեռք բերելու հայտը երկար ժամանակ լարվածության թեմա է եղել Անկարայի և Վաշինգտոնի միջև։ Երկիրը հեռացվել է F-35-երի ծրագրից 2019 թվականին՝ ռուսական արտադրության C-400 հակաօդային պաշտպանության համակարգը գնելուց հետո, ինչը հանգեցրել է ԱՄՆ-ի պատժամիջոցներին: F-35-ի շուրջ քննարկումների ցանկացած վերսկսում կնշանակի դիվանագիտական ​​նշանակալի տեղաշարժ։

Ռյուտեն, իր հերթին, մատնանշել է մի ժամանակացույց, որն անվանել է «Թրամփի տրիլիոն»։ Ըստ հրապարակման՝ այն ցույց է տալիս եվրոպացի ու կանադացի գործընկերների կողմից պաշտպանության ծախսերի ավելացումը, նաև նշել, որ եվրոպական ընկերությունների ներդրումներն աջակցում են 195,000 ամերիկյան աշխատատեղերի ստեղծմանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment