Միքայել Սրբազանի տնային կալանքը վերացվեց, բացայակելու արգելքը թողնվեց անփոփոխ

Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց Միքայել Սրբազանի դատավճիռը։

Սրբազանի տնային կալանքը վերացվեց, բացայակելու արգելքը թողնվեց անփոփոխ։

Նշենք՝ այսօր Վերաքննիչ քրեական դատարանում (դատավորներ՝ Է.Մանասյան, Ն.Հովակիմյան և Վ.Մարգարյան) տեղի ունեցավ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վերջին դատական նիստը։

Պաշտպանները վերաքննիչ բողոքով պահանջել են ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի կայացրած դատավճիռը և կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել և հռչակել Միքայել Աջապահյանի անմեղությունը:

Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդը 2025 թ. հունիսի 28-ին  կալանավորվել էր երկու մասով, այնուհետև կալանքի ժամկետը երկարաձգվել էր։ Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):

Դատարանը մեղավոր է ճանաչել Միքայել Սրբազանին ՔՕ 422-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում։  Նա 2025 թ. հոկտեմբերի 3-ին դատարանի որոշմամբ դատապարտվել է երկու տարվա ազատազրկման։ 2026 թ. դատարանի փետրվարի 6-ի որոշմամբ Միքայել Սրբազանի կալանքը վերացվել էր, նրա նկատմամբ կիրառված է տնային կալանք։

–00—ՅՄ

Leave a comment