Հունիսի 25-ի գիշերը կայացել են 2026 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի հերթական հանդիպումները, որոնց արդյունքներով պարզ են դարձել փլեյ-օֆֆի ևս մի քանի մասնակից:
Այս պահի դրությամբ արդեն 13 ազգային հավաքական երաշխավորել է իր մասնակցությունը մունդիալի 1/16 եզրափակիչում։ Պայքարը հաջորդ փուլում շարունակելու իրավունք են նվաճել հետևյալ երկրների ընտրանիները՝
- Հարավաֆրիկյան Հանրապետություն (ՀԱՀ)
- Մեքսիկա
- Կանադա
- Շվեյցարիա
- Մարոկկո
- Բրազիլիա
- Գերմանիա
- ԱՄՆ
- Ֆրանսիա
- Արգենտինա
- Կոլումբիա
- Նորվեգիա
- Բոսնիա և Հերցեգովինա