https://arm.sputniknews.ru/20260625/pvokhvarchapetern-u-nakhararnery-kveranshanakven-nikvol-pashinjan-103825695.html
Փոխվարչապետերն ու նախարարները կվերանշանակվեն. Նիկոլ Փաշինյան
Փոխվարչապետերն ու նախարարները կվերանշանակվեն. Նիկոլ Փաշինյան
Sputnik Արմենիա
Փաշինյանի խոսքով` որոշ փոփոխություններ տեղի կունենան այլ մակարդակներում։ 25.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-25T12:57+0400
2026-06-25T12:57+0400
2026-06-25T12:59+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
պաշտոն
փոխվարչապետ
նախարար
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0b/103379353_0:0:1280:721_1920x0_80_0_0_3620affa441b276275c7bf3acc473046.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության կազմում փոփոխություններ չի նախատեսում։ Նա այդ մասին ասաց գործադիր մարմնի նիստից հետո` պատասխանելով լրագրողների հարցերին։Փաշինյանը հիշեցրեց, որ հրավիրում է աշխարհի 200 լավագույն բուհերի շրջանավարտներին, որ ներառվեն կառավարության կադրային բանկում։ Նրա խոսքով` ՀՀ–ում պետական ապարատում աշխատելը գնալով ավելի գրավիչ է դառնալու։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0b/103379353_253:0:1214:721_1920x0_80_0_0_a662c97b3e29e54fdfffae10a5050e57.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, պաշտոն, փոխվարչապետ, նախարար
հայաստան, նիկոլ փաշինյան, պաշտոն, փոխվարչապետ, նախարար
12:57 25.06.2026 (Թարմացված է: 12:59 25.06.2026)
Բաժանորդագրվել
Փաշինյանի խոսքով` որոշ փոփոխություններ տեղի կունենան այլ մակարդակներում։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության կազմում փոփոխություններ չի նախատեսում։ Նա այդ մասին ասաց գործադիր մարմնի նիստից հետո` պատասխանելով լրագրողների հարցերին։
«Այսինքն` կառավարության անդամները՝ փոխվարչապետներ և նախարարներ, կվերանշանակվեն։ Այլ մակարդակներում որոշ փոփոխություններ տեղի կունենան»,– հավելեց նա։
Փաշինյանը հիշեցրեց, որ հրավիրում է աշխարհի 200 լավագույն բուհերի շրջանավարտներին, որ ներառվեն կառավարության կադրային բանկում։ Նրա խոսքով` ՀՀ–ում պետական ապարատում աշխատելը գնալով ավելի գրավիչ է դառնալու։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։