Փոխվարչապետերն ու նախարարները կվերանշանակվեն. Նիկոլ Փաշինյան

Բաժանորդագրվել

Փաշինյանի խոսքով` որոշ փոփոխություններ տեղի կունենան այլ մակարդակներում։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության կազմում փոփոխություններ չի նախատեսում։ Նա այդ մասին ասաց գործադիր մարմնի նիստից հետո` պատասխանելով լրագրողների հարցերին։

«Այսինքն` կառավարության անդամները՝ փոխվարչապետներ և նախարարներ, կվերանշանակվեն։ Այլ մակարդակներում որոշ փոփոխություններ տեղի կունենան»,– հավելեց նա։

Փաշինյանը հիշեցրեց, որ հրավիրում է աշխարհի 200 լավագույն բուհերի շրջանավարտներին, որ ներառվեն կառավարության կադրային բանկում։ Նրա խոսքով` ՀՀ–ում պետական ապարատում աշխատելը գնալով ավելի գրավիչ է դառնալու։

Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։

Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:

Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։

Leave a comment