Այսօր՝ հունիսի 24-ին, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի գլխավորությամբ կայացել է ավագանու տասներորդ նստաշրջանի վերջին՝ հինգերորդ նիստը, որին մասնակցում էր ավագանու 20 անդամ։ Օրակարգում ընդգրկված էր 20 հարց։
Նիստը մեկնարկել է կարևոր որոշումների ընդումամբ։ Համայնքի ղեկավարի առաջարկությամբ ավագանին 20 կողմ ձայնով հաստատել և բարձրացրել է Կապանի համայնքապետարանի աշխատակազմի և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների աշխատավարձը՝ 5-20%-ով, ինչը հնարավոր է դարձել համայնքի սեփական եկամուտների աճի շնորհիվ։
Ավագանին նախնական համաձայնություն է տվել նաև համայնքի համար առաջնահերթ նշանակություն ունեցող՝ Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգու նորոգման նախագծին, որի նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման գործընթացն արդեն իսկ մեկնարկել է։