ԵԽԽՎ-ն դատապարտել է իրավապաշտպան, Վացլավ Հավելի անվան մրցանակի դափնեկիր Անար Մամեդլիի նկատմամբ շարունակվող քրեական հետապնդումը։
Վեհաժողովը դատապարտել է Ադրբեջանում նախկինում գործող անկախ լրատվամիջոցների լրագրողների եւ աշխատակիցների, ընդդիմության ներկայացուցիչների ու իրավապաշտպանների դեմ իրականացվող բռնաճնշումները:
Խորհրդարանական վեհաժողովը մտահոգություն է հայտնել արձանագրված քաղբանտարկյալների թվի զգալի աճի կապակցությամբ, որը 2026 թվականի մայիսի դրությամբ կազմել էր 328 մարդ, ինչպես նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեծաթիվ վճիռների առնչությամբ, որոնք դեռեւս սպասում են Ադրբեջանի կողմից կատարմանը։
Ընդունելով բանաձեւը Քրիստոֆ Լակրուայի զեկույցի հիման վրա՝ ԵԽԽՎ-ն կոչ է արել Ադրբեջանին «կատարել իր միջազգային պարտավորությունները, որոնք բխում են Եվրոպայի խորհրդի Կանոնադրությունից», Մարդու իրավունքների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայից եւ մարդու իրավունքների ոլորտի այլ միջազգային պայմանագրերից։
ԵԽԽՎ-ի կարծիքով՝ ադրբեջանական իշխանությունները պետք է ձեռնպահ մնան Վեհաժողով պատվիրակություն չուղարկելու իրենց որոշումը որպես պատրվակ օգտագործելուց՝ ստանձնած պարտավորությունների եւ հանձնառությունների լիարժեք կատարումից խուսափելու համար։
Վեհաժողովը կոչ է արել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին օգտագործել իր լիազորությունները՝ «ադրբեջանական իշխանություններից պարզաբանումներ ստանալու այն մասին, թե ինչպես է իրենց ներքին օրենսդրությունն ապահովում Կոնվենցիայի արդյունավետ կիրառումը»։
ԵԽԽՎ-ն նաեւ կոչ է արել Միլլի Մեջլիսին վերսկսել երկխոսությունը Վեհաժողովի հետ՝ նշված խնդիրների լուծման համար, եւ արձանագրել է, որ «Ադրբեջանի շահերից է բխում արդյունավետ համագործակցությունը Եվրոպայի խորհրդի բոլոր մարմինների հետ եւ այդ համագործակցության պտուղներից լիարժեք օգտվելը»։
ԵԽԽՎ-ն քննադատել է Ադրբեջանին եւ կոչ արել կատարել պարտավորությունները
Երեւան: Մեդիամաքս: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) մտահոգություն է հայտնել Ադրբեջանում «քննադատական ձայները լռեցնելու» պրակտիկայի կապակցությամբ, այդ թվում՝ սահմանափակող օրենսդրական միջոցների կիրառմամբ, որոնց հետեւանքը «անկախ լրագրության, իրական քաղաքական ընդդիմության, քաղաքացիական տարածքի եւ խոսքի ազատության ճնշումն է»։