ԱՄՆ-ը պատրաստ է օգնել․ Թրամփը Վենեսուելայի երկրաշաժից է խոսել, իսկ Ռոդրիգեսը՝ շնորհակալություն հայտնել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է Վենեսուելայում ողբերգական երկրաշարժերին․ «Վենեսուելայի մեծ ժողովրդին հարվածած երկու խոշոր երկրաշարժերն էլ մեծ մասշտաբի են և բազմաթիվ մահերի պատճառ են դարձել։ ԱՄՆ-ն պատրաստ է, ցանկանում է և կարող է օգնել։ Ես հրահանգել եմ մեր կառավարության բոլոր գործակալություններին պատրաստվել արագ գործելու։ Մենք այնտեղ կլինենք մեր նոր և մեծ ընկերների համար։ Վաղ հաղորդագրությունները լավը չեն։ Նախագահ ԴՋԹ»։

Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետության նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը շնորհակալություն է հայտնել Թրամփին։ «Մենք շնորհակալություն ենք հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և նրա վարչակազմին, ովքեր մշտական ​​կապի մեջ են եղել Վենեսուելայի իշխանությունների հետ՝ աջակցություն և համերաշխություն ցուցաբերելով Վենեսուելայի ժողովրդին այս ողբերգության առջև, որը մեզ սգի մեջ է գցել։ Վենեսուելան երբեք չի մոռանա մեր ժողովրդին մեկնված օգնության ձեռքն այս դժվարին ժամանակներում»,- գրել է Ռոդրիգեսն իր տելեգրամյան ալիքում։

Չորեքշաբթի երեկոյան Վենեսուելայում 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Նախնական գնահատականներով՝ զոհերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար մարդ:

Leave a comment