ՀԵՎԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ ՊԱՏԱՆԴՆԵՐԻ 1000-ՕՐՅԱ ԳԵՐԵՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Լրացել է հայ ռազմագերիների եւ քաղաքական պատանդների Բաքվի բանտում գերեվարման 1000-րդ օրը։ Նրանք բոլորը Հայաստանի քաղաքացիներ են եւ ըստ ՀՀ Սահմանադրության իրավունք ունեն (իսկ հետեւաբար ՀՀ եւ մենք բոլորս պարտավորություն) իրավական պաշտպանության, անկախ նրանց քաղաքական հայացքներից։
Հայաստանի Եվրոպական կուսակցությունը միշտ համարել է ԼՂՀ ղեկավարության քաղաքական դիրքորոշումները սխալ եւ անընդունելի մեր գաղափարախոսության համար, սակայն մեր տարաձայնությունները զուտ ներքին հարցեր են, որոնք ենթակա են միայն ՀՀ օրենսդրությանը։
Այս առումով ՀԵՎԿ-ը համարում է հավասարաչափ հանցավոր ինչպես Բաքվի բռնապետության կողմից ԼՂՀ հիմնախնդրի որակումը իբրեւ «միջազգային ահաբեկչություն», այնպես էլ պաշտոնական Երեւանի լռությունը եւ փաստացի համաձայնությունը մարդկանց իրավունքների եւ ազգերի ինքնորոշման իրավունքի նման ոտնահարումը։ Քանի դեռ նրանք Բաքվի բանտում են, ՀԵՎԿ-ը համարում է նրանց քաղբանտարկյալներ եւ պահանջում է բոլոր հայ գերիների անհապաղ ազատագրում։
Հայաստանի եվրոպական կուսակցություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: