ԱՄՆ-ի և Իրանի միջև խորհրդակցությունները կշարունակվեն հունիսի 29-ին և 30-ին․ Ռուբիո

Քաղաքականություն

ԱՄՆ-ի և Իրանի միջև խորհրդակցությունները կշարունակվեն հունիսի 29-ին և 30-ին․ Ռուբիո

Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագրի մշակման համար ստեղծված տեխնիկական խումբը վերսկսելու է աշխատանքները հունիսի 30-ին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ նիստերը կարող են կայանալ հունիսի 29-ին կամ 30-ին, իսկ աշխատանքային խումբը ներկայում բաժանված է մի քանի ուղղություններով՝ տարբեր հարցերի քննարկման համար։

Ռուբիոն նշել է նաև, որ բանակցողները, ամենայն հավանականությամբ, կվերադառնան Շվեյցարիա՝ գործընթացը շարունակելու նպատակով։

Leave a comment