Մարգարիտա Սիմոնյանը շնորհավորել է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի կոլեկտիվին 85-ամյակի առթիվ

Բաժանորդագրվել

«Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը հունիսի 24-ին նշում է 85-ամյակը։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախումբը միշտ և ամեն ինչում զբաղեցնում է առաջին տեղը, և դա կոլեկտիվի շնորհիվ է։ Այս մասին «Սովինֆորմբյուրոյի» 85-ամյակի առթիվ իր շնորհավորական ուղերձում հայտարարել է մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։

«Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը հունիսի 24-ին նշում է 85-ամյակը. 1941 թվականի հենց այս օրն է ստեղծվել «Սովինֆորմբյուրոն»։

Նա նշել է, որ «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի աշխատակիցների աշխատանքը հաճախ կապված է կյանքի համար ռիսկի հետ, դա առաջին հերթին վերաբերում է ռազմական թղթակցի մասնագիտությանը։ Ռազմական թղթակիցները, դա իմանալով, շարունակում են մեկնել ռազմաճակատ, որպեսզի մարդկանց ու ողջ աշխարհին տեղեկացնեն կատարվողի մասին, պատմեն ճշմարտությունը։

«Ես հպարտանում եմ բոլորովս և յուրաքանչյուրով առանձին։ Շատ երախտապարտ եմ։ Խնդրում եմ, բոլորդ եղեք երջանիկ, առողջ։ Թող դժբախտությունը շրջանցի ձեր տներն ու մեր ընդհանուր տունը»,-հավելել է Սիմոնյանը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր շնորհավորել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության աշխատակիցներին և վետերաններին 85-ամյակի առթիվ՝ ընդգծելով, որ մեդիախմբի ներկայիս կոլեկտիվն արժանավորապես շարունակում է նախորդների ավանդույթները և վստահորեն պահպանում է շուկայի առաջատարներից մեկի դիրքերը։

«Սովինֆորմբյուրոն» ստեղծվել է 1941 թվականի հունիսի 24-ին՝ ռազմաճակատներում տիրող իրավիճակն օպերատիվորեն լուսաբանելու համար։ Խորհրդային տեղեկատվական բյուրոյից են սկիզբ առնում «Նովոստի» մամուլի գործակալությունը, «ՌԻԱ Նովոստի»-ն և «Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը։

Leave a comment