Թեհրանը վստահեցրել է, որ Հորմուզի նեղուցով տարանցման համար նավերից վճարներ չի գանձում. Թրամփ


Թեհրանը Վաշինգտոնին տեղեկացրել է, որ Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար տուրքեր չի գանձում՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։


«Հակառակ մտահոգիչ կեղծ լուրերի՝ Իրանը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ Հորմուզի նեղուցով անցնող նավերից տուրք, ապահովագրական վճար կամ որևէ այլ հատուցում չի գանձում։ Եթե դա սխալ տեղեկություն է, բանակցություններն անմիջապես կավարտվեն», – գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։


Նա հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն առայժմ Իրանին ոչ մի գումար չի վճարել և չի փոխանցել նախկինում սառեցված իրանական միջոցներից:


Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կարող է վերահսկողության տակ վերցնել Հորմուզի նեղուցը, եթե չհաջողվի համաձայնության հասնել Իրանի հետ: Նրա խոսքով՝ այդ դեպքում ԱՄՆ-ը վճար կսահմանի նեղուցը հատելու համար՝ տեղափոխվող նավթի 20 տոկոսը։


Ընդ որում, ԱՄՆ իշխանությունները նախկինում հայտարարել են, որ դեմ են նեղուցով անցնող նավերի համար Իրանի կողմից վճար սահմանելուն։

Leave a comment