Toyota-ն ընթացիկ ֆինանսական տարում արտասահմանյան գործարաններում արտադրությունը կկրճատի 100 հազար ավտոմեքենայով

Ճապոնական ավտոարտադրող Toyota Motor Corp.-ը նախատեսում է ընթացիկ ֆինանսական տարում, որը կավարտվի 2027 թվականի մարտին, երկրի սահմաններից դուրս գտնվող իր գործարաններում ավտոմեքենաների արտադրությունը կրճատել մոտ 100 հազար միավորով։ Ինչպես հայտնում է Nikkei-ը, պատճառը պահանջարկի նվազումն է՝ պայմանավորված Հորմուզի նեղուցի երկարատև փակմամբ։

Պարբերականի տվյալներով՝ ընկերությունն արդեն տեղեկացրել է խոշոր ավտոմասերի մատակարարներին արտադրական պլանների վերանայման մասին։

Վառելիքի գները կտրուկ աճել են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո դադարեցվել է տանկերների անցումը Հոմուզի նեղուցով։ Դա հանգեցրել է ավտոմեքենաների պահանջարկի նվազման Չինաստանում, Մերձավոր Արևելքում և աշխարհի այլ տարածաշրջաններում։

Միաժամանակ Toyota-ն մտադիր է Ճապոնիայում գտնվող իր ձեռնարկություններում տարվա երկրորդ կեսին արտադրությունն ավելացնել 4.2 հազար ավտոմեքենայով՝ մայիսին հրապարակված նախնական ծրագրերի համեմատ։ Մասնավորապես, խոսքը RAV4 և Land Cruiser 250 ամենագնացների մասին է։

Մայիսյան կանխատեսման համաձայն՝ Toyota-ն 2027 ֆինանսական տարում նախատեսում էր հասույթն ավելացնել 0.6%-ով՝ հասցնելով այն 51 տրլն իենի (մոտ 320 մլրդ դոլար)։ Միևնույն ժամանակ ակնկալվում էր զուտ շահույթի 22% անկում՝ մինչև 3 տրլն իեն։ Ընկերությունը նաև մտադիր էր վաճառել մոտ 10 մլն ավտոմեքենա, ինչը կնշանակեր 1% աճ։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

Leave a comment