Դատարանը Ավետիք Չալաբյանի նկատմամբ բանտային կալանք կիրառեց

«Հայաքվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը 2 ամիս ժամկետով բանտային կալանք կիրառեց։

Պաշտպանական կողմը Չալաբյանի նկատմամբ տեղի ունեցողը որակում է քաղաքական հետապնդում։

Չալաբյանի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-210-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն)։

Leave a comment