Իշխանությունները դատական և իրավապահ համակարգերը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքների․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը մեր երկրում ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումների հերթական դրսևորումն է։
Այս իշխանությունները նույնիսկ չեն փորձում թաքցնել, որ դատական և իրավապահ համակարգերը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքների՝ ընտրովի արդարադատություն կիրառելով ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչների նկատմամբ։ Եվ Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը ևս տեղավորվում է հենց այս տրամաբանության մեջ։ Արդարադատությունը Հայաստանում կիրառվում է ոչ թե իրավական, այլ քաղաքական չափանիշներով։
Մեր երկրում քաղբանտարկյալների թիվն աննախադեպ մեծ է։ Եվ այն տպավորությունն ու ազդեցությունը, ինչին դրանով փորձում է հասնել Նիկոլի իշխանությունը երկրի ներսում, միջազգային հարթակներում և Փաշինյանին սատարող Եվրոպայում պետք է դառնա լուրջ քննարկման առարկա։
Նման վարքագիծն աղերս անգամ չունի ժողովրդավարության հետ և չի կարող ծառայել պետության և պետականության ամրապնդմանը»։

Leave a comment