Հայաստանի ղեկավարությունը այժմ խաչմերուկում է, սա կարևոր է մեզ համար․ Պեսկով

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանը և Հայաստանը եղբայրական երկրներ են, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ Հայաստանի իշխանությունները ներկայումս գտնվում են իրենց զարգացման ուղին ընտրելու գործընթացում։

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը, այժմ գտնվում է խաչմերուկում։ Սա կարևոր է մեզ համար, քանի որ դարեր շարունակ Ռուսաստանը և Հայաստանը հարևաններ են եղել, եղբայրական երկրներ», – ասել է Կրեմլի խոսնակը։

Պեսկովը նշել է, որ Մոսկվան և Երևանը «ունեն ընդհանուր մեծ շահեր ունեն», և երկու երկրների միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ։

«Մենք այս առումով սերտորեն կապված ենք, մեր երկրում ապրում են բազմաթիվ հայեր, իսկ Հայաստանում՝ ռուսներ։ Եվ մեզ միավորում է շատ լավ ինտեգրացիոն գործընթաց», – հավելել է նա։

Leave a comment